Ներքին 2 տարի առաջ - 09:45 12-01-2024

Կախիչներից ու ցնցուղներից կախվելը Նիկոլ Փաշինյանի գործառույթը չէ․ Սեյրան Օհանյան 

«Բանակի կարգապահության անկման վրա մի քանի գործոններ են ազդել, այն են, որ 2018 թվականից հետո բանակի նկատմամբ քաղաքականությունը, կատարողական կարգապահությունը, մանավանդ մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում միջազգային հարաբերությունները իջեցվել են կենցաղային մակարդակի։ Եվ դա ազդել է բանակի ընդհանուր կարգապահության վրա։ Մյուսն գործոնն այն է, որ կարգապահության վրա անկասկած ազդել է պատերազմը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով օրեր առաջ ՊՆ-ում 1 օրում 2 սպայի սպանության դեպքերին։

Հարցին՝ արդյո՞ք այս սպանությունները, ինչպես նաև սրանց նախորդած մահվան ելքով միջադեպերը հիմք չեն հանդիսանում, որպեսզի Պաշտպանության նախարարը հրաժարական տա, հաշվի առնելով,այն հանգամանքը, որ վարչապետի անորակ կախիչի և ցնցուղի համար մարզպետեր հեռացրեց աշխատանքից, Օհանյանը պատասխանեց․

«Ես կողմնակից չեմ նրան, որ կադրային քաղաքականության մեջ պաշտոնանկությունները մակերեսային զննման և մանրուքների համար լինեն։ Այն ինչ իրականացնում է Հանրապետության վարչապետը դա իմ ու գործընկերներիս համար քննարկման թեմա չէ, դա մանրախնդրություն է և իր գործառույթը չէ կախիչներից կամ ցնցուղներից կախվել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները տեղում չեն, անփորձ են և որոշումներ են ընդունում ոչ խորը վերլուծության, ռազմաքաղաքական իրավիճակի որ ճիշտ գնահատման, և նաև առաջնահերթություններն ու գերակա խնդիրները չգնահատելու արդյունքում։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությունում որոշումներ ընդունելու են կողմնակից չեմ հապշտապ որոշումներին, բանակի հրամանատարական կազմի վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ ներկա իշխանության մեջ անփորձների քանակը շատ մեծ է։
«Այս թիմում նախկինում քննադատած խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը ավելի է խորացել, իրենց մտերիմներին ցածր պաշտոններից բարձր պաշտոնի են նշանակել, այսինքն մարդկային ռեսուրսների կառավարման գործում անփորձությունը բերում է կադրային քաղաքականության լուրջ բացթողումների»,- ասաց Օհանյանը։

Նախկին նախարարն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցին, որտեղ քննարկվել էր 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հիմա գնացել Պաշտպանության նախարարություն և հաշվետվություն պահանջել, որովհետև սովորաբար ՊՆ-ի վերջին ամփոփիչ կոլեգիայի նիստի ժամանակ Հանրապետության ղեկավարությունը մասնակցում և ծանոթանում այն արդյունքներին, որն ունեցել են նախորդ տարվա ընթացքում»։
Սեյրան Օհանյանը, խոսելով Պաշտպանության բանակի բարքերից, նշեց, որ 2023 կարգապահական առումով չի առանձնացել։

«Պաշտպանության նախարարության զգալիս մասն այսօր մեր սահմանում մարտական հերթապահություն է իրականացնում, սահմանների պաշտպանության գործում։ Բայց, եթե խոսքը գնում է լոկ կարգապահության մասին, ապա 2023 թվականը կարգապահության առումով ՊՆ-ն չի առանձնացել, քանի որ 2023 թվականին Ազատ գյուղի դեպքերն եղան, 15 զինծառայողի մահվան, նաև նոր տարին սկսել է էլի արտակարգ պատահարներով։ Այստեղ Զինված ուժերի ղեկավարությունը խորը վերլուծելու և մտածելու առիթ ունի»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից