Ուղիղ եթեր
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
copy image url

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Ներքին 1 տարի առաջ - 17:43 11-01-2024
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Այսօր նշանակվել եմ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։

Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։

Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։

Անհունը կամրջող, համընդհանուր պատճառականությունից ու պայմանականություններից զերծ թումանյանականության մեջ կզգամ գեղեցիկի, բարու և ճշմարիտի հավաքական ներուժը, իսկ բանահյուսական կառուցակերտ ստեղծագործություններում և մշակումներում կնորոգեմ հավատս «ժողովուրդների ազնվացման», «բարոյական մեծության», «կատարելության սահմանի» և թումանյանական այլ արժեքների նկատմամբ։

Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը...

Գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն Հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։

Շնորհակալ եմ Ժաննա Անդրեասյանին առաջարկի համար»,- գրել է Լ.Ղարախանյանը։

Հիշեցնենք, որ Անի Եղիազարյանն ազատվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից 2023-ի սեպտեմբերի վերջին։ Oragir.News-ը գրել էր, որ մինչ այս պահը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի գլխավոր ֆոնդապահն էր։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե երբ է նախատեսված անցկացնել նոր տնօրենի ընտրություններ, ասել էր․ «Համաձայն մրցութային կարգի՝ մինչև վեց ամսում պիտի ընտրվի, և կարծում եմ՝ հենց մարտի կողմերը կլինի։ Որպեսզի այլ հարցեր չառաջանան, ասեմ, որ կա տարբերակ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մինչ այդ ժամկետը, որը նույնպես մենք դիտարկում ենք, և հնարավոր է, որ այդ ճանապարհով գնանք»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն