Ներքին 2 տարի առաջ - 20:57 10-01-2024

Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը ընդունել է ՀՀ դեսպանին

Հունվարի 10-ին դեսպան Ա. Մարգարյանին ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը։

Վերջինս շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ ու հավաստեց իր պատրաստակամությունը՝ սատարելու հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու սերտացմանը։ Այս հարցում խոսնակ Չմիլիտե-Նիլսենը հատուկ կարևորեց միջխորհրդարանական հարաբերությունների դերակատարությունը։

Դեսպան Մարգարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ Նա մանրամասն անդրադարձավ հայ-լիտվական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ կարևորելով 2023 թվականը, որպես քաղաքական երկխոսության ու երկկողմ բարձրաստիճան այցերի տեսանկյունից բացառիկ տարի։ Դեսպանը վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ավելի ակտիվացնելու ու խորացնելու թե՛ երկկողմ, և թե՛ ԵՄ հետ գործընկերական ու ռազմավարական կապերը։
Դեսպան Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց Լիտվայի իշխանություններին՝ ճակատագրական ու մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Հայաստանին սատար կանգնելու և ՀՀ կառավարության արմատական բարեփոխումների և խաղաղության օրակարգերին աջակցության համար։

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս համատեքստում հատուկ ընդգծվեց Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) դերակատարությունը։

Հանդիպման վերջում Սեյմասի խոսնակը հույս հայտնեց մոտ ապագայում Վիլնյուսում հյուրընկալելու իր հայ գործընկերոջը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում