Ներքին 2 տարի առաջ - 19:11 10-01-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Շարուրի փողոցում. շենքի նկուղը լցվել է կեղտաջրերով. shamshyan.com

Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 24/2 հասցեում ապրող բազմաբնակարանային շենքի բնակիչներն ահազանգել են, որ շենքի նկուղում հակասանիտարական սարսափելի վիճակ է։ 24 ժամ գարշահոտությունն այստեղից անպակաս է։ Իսկ կոյուղաջրերն անմիջապես թափվում են նկուղ։ Բնակիչներն ասում են՝ պատճառը դիտահորերն են։ Դրանք հաճախ են խցանվում։ Փոխելու կարիք կա։ Բայց մինչև այդ պետք է փոխեն խողովակները։

Այս տարածքում մոտ 6 դիտահոր կա։ Քաղաքացիներն ասում են,որ խցանումը բացելուց կարճ ժամանակ անց նորից նույնն է։ Տարածքում կանգնել չի լինում։ Շենքի հիմքերն էլ թուլանում են։ Բնակիչները պարբերաբար «Վեոլիա ջուր» ընկերություն են զանգահարում։ Մի քանի անգամ արդեն եկել են, մաքրել։ Բայց խնդիրը չի լուծվել, իսկ թաղապետարանից հայտնել են որ իրենց գործը չէ։

«Վեոլիա ջուր» ընկերությունում խնդրի մասին տեղյակ են, հաճախ են լինում այդ հասցեում, բացում խցանումը։ Այսօր էլ են եղել ու վերացրել խցանումը։ Ընկերությունից նշում են, որ շատ հաճախ խցանումն առաջանում է բնակիչների անփույթ գործելակերպի պատճառով։ Կոյուղի են նետում՝ ինչ հնարավոր է, ու քանի որ խցանումները պարբերական են, ընկերությունը հասցեն ընդգրկել է 2024-ի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրում։ Այսինքն «Վեոլիա ջուր»-ը այս տարվա ընթացքում փոխելու է ամբողջ կոյուղագիծը։ Բայց մինչև այդ ու նաև դրանից հետո՝ որպես կարևոր քայլ, բնակիչներին կոչ են անում կոյուղին օգտագործել՝ ըստ նշանակության։

Այսօր ևս հատուկ տեխնիկայով բացվել են խցանված դիտահորերը:

Ինչպես նախորդ մաքրման աշխատանքների ժամանակ, այս անգամ նույնպես խցանված դիտահորերից ինչ ասես դուրս եկավ, այդ թվում՝ կտորներ, կանացի և երեխայի հագուստներ, տակդիրներ և այլ պարագաներ ու այս դեպքում Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ինչքան էլ դիտահորերի մաքրման աշխատանքներ կատարեն, եթե որոշ վայ բնակիչներ առաջնորդվում են «խոզի հոգեբանությամբ», ապա խնդիրը չի լուծվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ