Մամուլ 2 տարի առաջ - 08:05 09-01-2024

ՔՊ-ական էլիտան Սեւանի կառավարական ամառանոցում խնջույք է արել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են։ Բանն այն է, որ տարեվերջյան հավաքույթի ժամանակ Փաշինյանն իրեն այնպես է պահել թիմի նկատմամբ, որ ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պաշտոնից զրկվածներից ոմանք առաջիկայում նոր` ավելի լավ պաշտոններ են ստանալու: Ջան են ասել` ջան լսել։

Դեկտեմբերի 23-ին ՔՊ-ական ողջ էլիտան հյուրընկալվել է Սեւանի կառավարական առանձնատանը եւ մինչեւ կեսգիշեր նախատոնական փարթի անցկացրել։ Հավաքին մասնակցել է նաեւ ՔՊ-ի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդ որում, ներկա չեն եղել գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը եւ այլ անկուսակցականներ, եւ հավաքը զուտ ՔՊ-ական հավաք է եղել: Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է եղել նաեւ նրա հովանավորյալ՝ ԲՏԱ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ով շուտով նախագահականում պաշտոն կստանա:

Փաշինյանն առանձնահատուկ հարգանքի է արժանացրել նախագահին՝ հատուկ խմելով նրա կենացը: Առհասարակ, լավ տրամադրություն է ունեցել` ոչ մի դգժոհություն չի հայտնել թիմակիցների հետ կապված, կառավարության որոշ անդամների, այդ թվում պաշտոնանկ ԲՏԱ նախարարի հասցեին գովեստի խոսքեր է ասել։ Որոշ ՔՊ-ականներ նաեւ ենթադրել են, որ իսկապես գնում են արտահերթ ընտրությունների, որտեղ ամեն մի ձայնը եւ ամեն մի ձայն բերողը կարեւոր են:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում