Արտաքին 2 տարի առաջ - 15:30 08-01-2024

Լայնամասշտաբ պատերազմի վտանգը կմնա բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները. Stratfor

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը կմնա բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ։

Այս մասին նշվում է ամերիկյան հեղինակավոր «Stratfor» ուղեղային կենտրոնի՝ 2024 թվականի կանխատեսումների մասին հրապարակած զեկույցում։

Վերլուծաբանների համոզմամբ՝ Երևանը կշարունակի ձգտել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն տարածաշրջանային տարանցիկ միջանցքների պայմանների շուրջ տարաձայնությունները կշարունակեն խոչընդոտել բանակցություններին:

«Հայաստանը կօգտագործի քաղաքական աճող կապերն Արևմուտքի հետ և ռազմական աջակցությունը վերջինի կողմից՝ դիմակայելու Բաքվի համառ նկրտումներին, բայց հաշվի առնելով այն, որ Երևանը քիչ լծակներ ունի իր ձեռքում, հավանաբար, կընդունի Հայաստանի հարավով տարանցման և սահմանազատման հարցերում Բաքվի առաջ քաշած պահանջները»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ փետրվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանը, ըստ «Stratfor»-ի կանխատեսման, կշարունակի մեծացնել ռազմական կարողությունները Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ հնարավոր ներխուժմանը նախապատրաստվելու և բանակցություններում ճնշման լծակներ ձեռք բերելու նպատակով։

«Եթե տարվա առաջին կեսին զգալի առաջընթաց չգրանցվի, Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավի նշանակալի տարածք զավթելու ռիսկը կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար պայմանները նպաստավոր կլինեն։ Չնայած Մոսկվայից հեռանալու Երևանի ցանկության մասին աճող ազդանշաններին, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում չի նվազի այնքան, որ այլևս չլինի էական, քանի որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված կապված ռուսական տնտեսության հետ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը կբարձրանան նոր մակարդակի։ Արևելք-Արևմուտք տարանցումը Հարավային Կովկասում կշարունակի իրականացվել հիմնականում Վրաստանի տարածքով, մինչդեռ Բաքուն կնպաստի Ռուսաստանն Իրանին կապող Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքի զարգացմանը: Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ իր էքսկլավ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ և կսպառնան փոխել արտաքին կուրսը՝ հեռանալով Արևմուտքից և ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»,- եզրափակում է «Stratfor»-ը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»