Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:51 07-01-2024

Սուրբ Ծննդյան տոնին ընթրիք է կազմակերպվել Մասիսում ապաստանած արցախցիների համար

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպվեց տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար (շուրջ 100 հոգի):

Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին արցախցի ընտանքիների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։ Տոնական ընթրիքը բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։

Հոգևոր հայրերը հորդորեցին որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսը ու Արցախ վերադարձի տեսիլքը։

Թող Աստված օրհնի Արցախի մեր հայրենակիցներին, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին