Ներքին 2 տարի առաջ - 10:06 04-01-2024

Եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է, և այս օրերին ադրբեջանաթուրքական պատվերով սպանում են այդ վերջին հույսը

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վասն հավատո, վասն հայրենյաց.
լիբերալ-ֆաշիստական գործակալական ցանցի պայքարը եկեղեցու դեմ

Եկեղեցու դեմ կազմակերպված արշավը նոր չի սկսվել: Առնվազն 15 տարի է՝ լիբերալ-ֆաշիստական գործակալների կողմից թիրախավորվում են հոգևորականները, ծաղրի են ենթարկվում եկեղեցական ծեսերը, այդ ծեսերին մասնակցող հավատացյալները:

2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո եկեղեցու դեմ իրականցվող հարձակումները վերափոխվեցին կազմակերպված արշավանքի: Լիբերալ ֆաշիստներն արդեն ապօրինաբար զավթել էին իշխանությունը և տիրապետում էին պետական լծակներին՝ հակաեկեղեցականությունը պետական մակարդակով իրականացնելու համար:

Եվ այսպես՝ քայլ առ քայլ միասին վերհիշենք եկեղեցու դեմ պայքարի առավել ցցուն դրվագները.

1. ՔՊ-ն իշխանությունը զավթելուց օրեր անց հատուկ կարգադրությամբ Վեհափառին զրկեց անվտանգությունից:

2. Հաջորդ քայլով իշխանությունը կազմակերպեց ֆիզիկական հարձակումները Վեհափառի անձի նկատմամբ՝ հիմնադրելով և հովանավորելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը: Այդ խմբի կողմից անարգել ասպատակվում էր վեհարանը: Համեմատության համար՝ այդ նույն օրերին 6-7 շարք ոստիկաններով պահպանվում էր Սորոսի գրասենյակի անառիկությունը:

3. Եպիսկոպոսներից առգրավեցին դիվանագիտական անձնագրերը: Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները շուրջ 10 միլիոն հայերն են, որոնց միայն մեկ քառորդ մասն է բնակվում Հայաստանում: Հավատացյալների հիմնական մասը սփյուռքում է, և այդ քայլով իշխանությունը եկեղեցուն ուղիղ կախման մեջ դրեց օտարերկրյա դեսպանատներից:

4. Դպրոցական ծրագրերից հանվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Հանրության կրքերը հանգստացնելու համար հայտարարեցին, որ «Հայ եկեղեցու պատմություն»-ը տեղ կգտնի ընդհանուր պատմության դասագրքերում: 2023 թվականին պարզվեց, որ նույնիսկ դա էին անամոթաբար խաբել:

5. ԱԺ նախագահը հրապարակային խոսքում Վեհափառ Հայրապետին հեգնանքով անվանեց ավազանի անունով: Հիշեցնենք որ այդ կերպ անվանում են կարգալույծ՝ հոգևոր աստիճանից զուրկ անձին:

6. Վարչապետը ԱՄՆ-ում հայտարարեց որ պատրաստվում է «կզզացնել» ըմբոստ հոգևորականներին:

7. 2020թ. պատերազմից անմիջապես հետո սոցցանցերով և իշխանական ֆեյք ֆաբրիկաներով կազմակերպվեց կաթողիկոսի անձի վրա ֆիզիկական հարձակման հերթական արշավը: Բանը հասավ նրան, որ հավատացյալները հավաքվեցին Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսին ուժով պաշտպանելու նպատակով:

8. Տարբեր անհիմն մեղադրանքներով կալանավորվում էին բարձրաստիճան հոգևորականների հարազատները:

9. Վարչապետը 21.04.2023թ. ԱԺ-ում հայտարարեց՝ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»՝ ինքն իրեն համեմատելով Աստծո հետ:

10. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության եթերից արգելվեց հնչեցնել Վեհափառի ուղերձը:

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են ՔՊ-ականների հակաեկեղեցական պայքարի հրապարակային դրսևորումներից: Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ անթաքույց:

Մեր պետականության վերջին ցիտադելը Հայ Առաքելական եկեղեցին է: Եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է, և այս օրերին ադրբեջանաթուրքական պատվերով սպանում են այդ վերջին հույսը»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան