Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:31 02-01-2024
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Գարեգին Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Էրիկ Բարսեղյանի վարած Benelli մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով մոտոցիկլետից դիզվառելիքի արտահոսք է սկսվել, փրկարարները դադարեցրել են այն, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում