Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:11 01-01-2024

Հո թուրքի չենք դիմավորում. Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարելիք այցից մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային տարին սկսելու է դեպի Լոռու մարզ աշխատանքային այցով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելելու է նաև Վանաձորի թիվ 27 դպրոց։

Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Լոռու մարզպետի կարգադրությամբ՝ դպրոցի տնօրենը հանձնարարել է պատերից պոկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատկերով պաստառները։

Ուսուցիչների շրջանում դժգոհության ալիք է առաջացել։ «Հո թուրքի չենք դիմավորում»,- արդարացիորեն զարմացել են նրանք։

Սակայն դպրոցի տնօրենությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ պարզաբանելով, որ հրահանգը ստացել են մարզպետարանից։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը այցելելու է նաև Ալավերդի։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին