ԱՄՆ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու պլացդարմ. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու պլացդարմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վաշինգտոնում վաղուց չեն թաքցնում, որ Հարավային Կովկասը դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու պլացդարմ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «այդ ամենը արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իսկական շահերին»։