Ներքին 2 տարի առաջ - 21:09 29-12-2023

Ժաննա Անդրեասյանը այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեմուտին այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը:

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:

Ալլա Սարգսյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից ստացել է ժողովրդական վարպետի կոչում՝ որպես ինքնուս տիկնիկագործ և ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ մասնակցել է միջազգային փառատոների: Մասնավորապես Շարժայի «Ժառանգության օրեր» փառատոնին և վերջերս կայացած Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, որտեղ ներկայացվել է նաև հայկական տիկնիկագործական արհեստը:

Նշենք, որ տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:

Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացվել, այդ թվում՝ տիկնիկագործության:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալլա Սարգսյանին ոլորտում ակտիվ գործունեության, պետության հետ արդյունավետ համագործակցության, միջազգային փառատոներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ ներկայացնելու, հայկական արհեստագործական աշխատանքները հաջողությամբ հանրահռչակելու համար:

«Մեր ժողովրդական վարպետները մեծ ուշադրության են արժանի իրենց գործունեության, կատարած աշխատանքի նաև այն խրախուսելու և տարածելու տեսանկյունից: Այն, ինչ անում եք, պետք է շատ ավելի մեծ թվով մարդիկ իմանան, ճանաչեն, ոգեշնչվեն: Ձեր շնորհիվ ժողովրդական արվեստների թանգարանը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը՝ նաև միջզագային հարթակներում ներկայացնելով հայկական տիկնիկագործությունը։

Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացման նվիրյալներին։ Պատիվ և հպարտություն է ունենալ Ժողովրդական վարպետի կոչում: Շարունակե՛ք Ձեր աշխատանքը նույն ոգևորությամբ ու ներշնչմամբ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հետաքրքրվել է Ստրասբուրգում կայացած տոնավաճառի ընթացքից հենց վարպետից՝ Ալլա Սարգսյանից:

Վերջինիս գնահատմամբ՝ այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական տաղավարի հանդեպ և տպավորիչ արձագանքներով հեռացել։Ալլա Սարգսյանը ներկայացրել է իր գործունեությունը, տիկնիկների ստեղծման պատմությունը։ 14 տարվա ընթացքում նա ստեղծել է ավելի քան 400 մեծ տիկնիկ։

Ըստ վարպետի՝ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, ստեղծելիս հաշվի է առնվում ամեն մի դետալ. «Իմ ստեղծած կերպարները շատ տարբեր են՝ սկսած թումանյանական հերոսներից մինչև մարդկանց իրական կերպարներ։ Դրանք մասնակցում են տարբեր ցուցահանդեսների ու մրցույթների և շատ են սիրվել հանրության կողմից»։ Նա հավելել է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով, այս տարի՝ նաև բամբակով։ Վարպետի մեծագույն ցանկությունն է ունենալ համապատասխան միջավայր մեծահասակների համար դասեր անցկացնելու, զբոսաշրջիկներին արհեստը ներկայացնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան