Ներքին 2 տարի առաջ - 20:18 29-12-2023

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն`Միսակ Բալասանյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ առաջիկայում չի բացառվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին`Միսակ Բալասանյանը, հետ կկանչվի Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Նշենք, որ Միսակ Բալասանյանը այդ պաշտոնին նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։

Նշենք նաև, որ իշխանության և «Բալասանյան դաշինքի» միջեւ անհաշտություն կա, և Գյումրիի նախկին քաղաքապետի որդու դեսպան նշանակվելուց հետո Գյումրիում սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Միսակ Բալասանյանին դեսպան են նշանակել այն պայմանով, որ «Բալասանյան դաշինքը» զիջի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռանը, ով մասնագիտությամբ բժիշկ է և քաղաքական կարիերայի առաջին փորձերը սկսվել են 2021 թվականի ՏԻՄ ընտրություններով, երբ առաջադրված էր, որպես ավագանու անդամի թեկնածու։

Քանի որ «Բալասանյան դաշինքը» «գցեց» ՔՊ-ին, իշխող ուժն էլ այսպես պատասխանեց Միսակ Բալասանյանին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու