Ներքին 2 տարի առաջ - 14:47 29-12-2023

Արմավիրում բերման է ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատված արմավիրցի «Ջութակահարը». shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ՝ տալով հայհոյանքներ:

Պարեկները մոտենում են նշված վայր և այդ քաղաքացուն հորդորում են, որպեսզի նա դադարեցնի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, սակայն քաղաքացին ոչ միայն չի դադարեցնում, այլև սկսում է պարեկների հասցեին հայհոյանքներ հնչեցնել: Քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին, ով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա Է. Ենոքյանն է:

Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոտիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա կատարած խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն են կազմել և այդ ընթացքում ավտոմեքեմայի մեջ վարորդի կողքի նստատեղի կողային հատվածում պոլիէթիլենային տոպրակ են հայտնաբերել:

Պարզվել է, որ նրա մեջ առկա է դեղնականաչավուն զանգված:

Պարեկները ավտոմեքենան և 4 ուղևորներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հինավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բերման ենթարկվածներն են Է. Ենոքյանը, նրա համագյուղացիներ 35-ամյա Արամ Վ.-ն, 34-ամյա Ռոման Ս.-ն և 29-ամյա Արթուր Ս.-ն:

Բերման ենթարկված է. Ենոքյանը Արմավիրի մարզում իրեն համարում է քրեական ենթամշակույթի կրող, նախկինում եղել է դատապարտված, իսկ բանտում նրան կոչել են «Ջութակահար» մականվամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից