Արտաքին 2 տարի առաջ - 08:02 29-12-2023

Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ գաղտնի հանդիպում է կայացել. Լավրով

Տասն օր առաջ բացարձակ գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» վերաբերյալ հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ դրան մասնակցել են արևմտյան երկրները և հավաքական հարավի որոշ պետություններ, գրում է kommersant.ru-ն։

«Տասն օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ նման հանդիպում՝ «յոթնյակը» գումարած առաջատար, զարգացող երկրները... Հանդիպումն անցկացվել է բացարձակ գաղտնիության պայմաններում, դրա վերաբերյալ ոչ մի տեղ ոչինչ չի հաղորդվել, ոչ մի արտահոսք չի եղել»,- ասել է Լավրովը:

2023 թվականի սկզբին Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձևը» ներառում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, բոլոր գերիների ազատ արձակում, միջուկային, պարենային և բնապահպանական անվտանգության ապահովում։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպմանը մասնակցած կողմերը պայմանավորվել են հանդիպում անցկացնել հունվարին, իսկ փետրվարին՝ գագաթնաժողով, որտեղ կհաստատվի «խաղաղության բանաձևը»։

Բացի այդ, Լավրովը հարցազրույցում նշել է, որ այդ հանդիպմանն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանի Դաշնությանը «թշնամի» է անվանել։

Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և որ «մեկ անգամ չէ, որ փորձում են նվաճել ու հպատակեցնել ՌԴ-ն»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան