Ներքին 2 տարի առաջ - 21:11 28-12-2023

Գյումրու քաղաքապետը պարգևներ է հանձնել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցույց տված կառույցների ներկայացուցիչներին

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը պարգևներ է հանձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցույց տված կառույցների ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2023 թվականի ընթացքում Գյումրու համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու գործում ներդրած ջանքերի, անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության ցուցաբերելու համար պատվոգրերով են պարգևատրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղությամբ պատասխանատու Լուսիկ Մուրադյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը: Վարդգես Սամսոնյանը նախ ողջունել, ապա իր շնորհակալության և երախտիքի իր խոսքն է հղել ներկաներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման ու մնացյալ գործերում իրականացված ահռելի աշխատանքների, անմնացորդ նվիրումի և այդչափ պատրաստակամության համար:

Հյուրերն իրենց հերթին խոսել են համատեղ աշխատանքի, միմյանց աջակցելու մասին, միաժամանակ հույս հայտնել, որ գալիք տարում այսօրինակ սոցիալական ծրագրերին իրականացման անհրաժեշտություն չի լինի և բոլորի ներուժը ուղղված կլինի դեպի այլ ծրագրեր նախաձեռնելուն և իրականացնելուն: Ներկաները միաժամանակ ընդգծել են համայնքապետարանի և, մասնավորապես, համայնքի ղեկավարի պատրաստակամությունն ու նվիրումը, այդ օրերին առաջ քաշված հարցերի դեպքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում