Ներքին 2 տարի առաջ - 14:00 28-12-2023

Կլոր կնիքը վերացրել են, բայց անձնագրում տեղը կա. ո՞նց են օտար սահմանապահները դա հասկանալու

Հունվարի 1-ից անձնագրերում կլոր կնիքի պահանջը վերանում է։ Բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես նրանք, ովքեր վճարումներ են արել և մի քանի տարվա վավերականության անձնագիր են ստացել մտահոգություն են հնչեցնում, թե արդյո՞ք արտերկիր մեկնելիս խնդիրներ չեն առաջանա, ինչպես նաև վավերականության համար իրենց վճարած գումարների հարցն են բարձրացնում։

Oragir.News-ը զրուցեց «Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանի հետ, ով ասաց, որ մարդիկ վավերականության կլոր կնիքը շփոթում են վիզա հասկացության հետ:

«Վիզա վերացնելու գործընթացը կանոնակարգվում է համաձայնագրերով, կոնկրետ պետությունների հետ համաձայնեցնելով։ Եթե հետագայում Հայաստանը որոշի վերացնել վիզային ռեժիմը, դա կլինի փոխադարձության կամ համաձայնագրերի հիման վրա։ Եվ քաղաքացիները վավերականության կլոր կնիքը չպետք է շփոթեն վիզայի հետ։ Նշված կնիքը հունվարի 1-ից անձնագրերի մեջ չի դրվելու, որ անձնագիրը համարվի վավերական օտարերկրյա պետություններում»,- ասաց Բիչախչյանը։

Նրա խոսքով՝ «Միգրացիա և քաղաքացիություն» ծառայությունը, ՆԳՆ-ն, դիվանագիտական ծառայությունը և ԱԳՆ-ն տարածել են հայտարարություն և շրջագրական նամակներ են ուղարկվել պատկան մարմիններին և սահմանապահ ծառայություններին, որ հունվարի 1-ից մեր օրենսդրությամբ չի պահանջվելու կնիքների ամրագրում

«Եթե սահմանային անցման կետում, որևէ երկիր մուտք գործելուց տվյալ հետթափոխի աշխատակիցը տեղյակ չլինի, որ վերացված է ՀՀ-ում օտարերկրյա պետությունում վավերականության նշանը, ապա կարող են հղում ցույց տալ, որպեսզի դա հավաստում լինի տվյալ աշխատակցի համար։ Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում բոլոր սահմանային անցակետերը տեղեկացված կլինեն այս գործընթացի մասին»։

Բազմաթիվ քաղաքացիներ մի քանի տարվա վավերականության համար վճարել են։ Հարցին, թե արդյո՞ք պետությունը նրանց փոխհատուցելու է չօգտագործված տարիների վճարը, Բիչախչյանն ասաց, որ նման ընթացակարգ չի ընդունվել․

«Պետական տուրքի մասին օրենքով հետադարձ որևէ իրավանորմ չի ընդունվել կոնկրետ այս դեպքերով վճարված գումարները վերադարձնելու համար»,- եզրափակեց Բիչախչյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից