Ներքին 2 տարի առաջ - 13:52 27-12-2023

Լոռու մարզում ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է տղամարդու վրա․ նա մահացել է. shamshyan.com

Դեկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց տեղափոխվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վ․ Խաչիկյանն է, ով Լոռու մարզի Ամրակից գյուղի վերջնամասում՝ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում, գետնին ընկած ծառի ճյուղեր հավաքելիս է եղել և այդ պահին ուժեղ քամու պատճառով ծառից ճյուղ է պոկվել և ընկել վերջինիս վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից