Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:00 27-12-2023

«Ճախրուկը» միմյանց սեր տալու մասին է. ՄԻՊ-ը մասնակցել է էթնո երաժշտախմբի համերգային ծրագրին

Դեկտեմբերի 26֊ին տոնական տրամադրություն էր «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մարդու իրավունքների պաշտպանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ճախրուկ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ամանորյա համերգային միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների սաները:

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Նրանք հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ: Անահիտ Մանասյանը, իր հերթին, մեծ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար քույրերին պարգևատրել է Պաշտպանի շնորհակալագրով:

«Յուրաքանչյուր մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին: Արդյունքում՝ յուրաքանչյուրիս այդպիսի ապրելակերպի շնորհիվ, աշխարհը վերափոխելու և այն ավելի լավը դարձնելու հնարավորություն է ստեղծվում: Կարծում եմ, «Ճախրուկը» հենց դրա մասին է. մեր միջավայրին սեր և ջերմություն տալու մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի անդամների հետ շփվելիս», - ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին:

Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը զարդարել է բարություն, առատություն, կյանք և աշխարհի զարգացում խորհրդանշող Կենաց ծառը, այնուհետև հաստատությունների սաներին հանձնել ամանորյա նվերներ: Պաշտպանը վերահաստատել է, որ միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին