Ներքին 2 տարի առաջ - 17:30 26-12-2023

Կապանում ամեն ինչ լավ է, միայն աշխատանք չկա

Չնայած, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Կապանն ավելի և ավելի է զարգանում ու գեղեցկանում, այնուամենայնիվ՝ համայնքում լուրջ խնդիր է աշխատատեղերի բացակայությունը։ Երիտասարդների մի մասը հեռանում է համայնքից, իսկ մնացողները անդադար աշխատանքի փնտրտուքի մեջ են։

Կապանի տղամարդկանց մեծ մասը աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներում։ Սակայն այնտեղ էլ աշխատատեղերը սահմանափակ են, կոմբինատում աշխատանքի անցնելու համար պետք է սպասել մի քանի ամիս և, նույնիսկ, տարի։

Սպասման մեջ է գտնվում նաև Արթուրը, ով 2021-ին վերադարձել է բանակից և միանգամից դիմում ներնակացրել Քաջարանի և Կապանի կոմբինատներ, սակայն պատասխան չի ստացել մինչ այսօր։

«Բանակից եկա ու ստիպված էլի մտա ԶՈւ։ Այս անգամ որպես պայմանագրային զինծառայող։ Բնականաբար՝ դժվար է 44 օր պատերազմի միջով անցնել, մի կերպ հասնել տուն, բայց մի քանի ամիս հետո հետ գնալ նույն կյանքին։ Քաղաքում աշխատանք կա, բայց օրական 3000 դրամով ընտանիք պահել, տան վարձ տալ չի լինի։ Ստեղ ամեն ինչ լավ ա, չեմ ուզում թողնեմ քաղաքս։ Բայց ոնց հասկանում եմ՝ պետք է այդ քայլին գնալ»,- ասաց Արթուրը։

Աշխատանքի խնդիր կա նաև կանանց շրջանում։ Շատերը դպրոցն ավարտելուց հետո գնում են Երևան սովորելու նպատակով, սակայն վերադառնալով չեն կարողանում օգտագործել մասնագիտական գիտելիքները։ Այդ կանանց մեկը Սուսաննան է, ով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, սակայն աշխատում է որպես հացթուխ։

«Մասնագիտությամբ դաշնակահար եմ։ Մասնագիտական բազմաթիվ հաջողությունների եմ հասել։ Սակայն Կապան հետ գալուց հետո ամեն բան կանգ առավ։ Կամ պիտի աշխատեի դպրոցում մի քանի կոպեկի դիմաց, կամ էլ այլ աշխատանք կատարեի։ Հիմա գիշերը 3-ից մինչև երեկոյան 7-ը հացթուխ եմ աշխատում՝ թոնրի դիմաց, օրական 13 հազար դրամ վարձատրությամբ»,- պատմում է տիկին Սուսաննան։

Դեռահասներից շատերը դպրոցն ավարտելուց հետո լքում են քաղաքը և այլևս չեն վերադառնում մշտական բնակության։ Այդ երիտասարդներից մեկը Հակոբն է, ով պատրաստվում է լքել քաղաքը սովորելու նպատակով, և վերադառնալու մտադրություն չունի, ասում է՝ ապագա չկա։

«Հիմա ամեն օր դասերիցս հետո մատուցող եմ աշխատում, օրական 1500 դրամով գումարած թեյավճարը։ Այս տարի կավարտեմ դպրոցս, կտեղափոխվեմ Երևան։ Անիմատոր եմ, մի քանի տեղից արդեն աշխատանքի առաջարկ եմ ստացել»,- պատմեց Հակոբը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ