Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:10 26-12-2023

ԵՄ դիտորդները Սոթքում պարեկություն են իրականացրել

ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում։

«Դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել։ Պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- նշվում է հաղորդագրությունում։