Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:06 26-12-2023

Մահացել է Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպանը․ Միրզոյանը ցավակցել է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան մասին։ Ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա անխոնջ ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակը բացելը, միշտ կհիշվեն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Հանս Դաննենբերգը Հայաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպան էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։ 2023 թվականին Դաննենբերգը նշանակվել էր Կանադայում Դոմինկյան Հանրապետության դեսպան։ 200-2021 թվականներին նա եղել է Հնդկաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպանը։

Դաննենբերգի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին