Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:37 25-12-2023

Առավոտից իրիկուն աշխատում են, որ 13-րդ աշխատավարձ չստանա՞ն. պարգևավճարները՝ Գյումրիի ավագանու նիստի քննարկման հիմնական թեմա

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել 2024 թվականի համայնքի բյուջեի նախագծի շուրջ։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

Հաջորդ տարվա բյուջեն որոշ չափով ավելացել է 2023-ի բյուջեի համեմատ և կազմում է 5 մլրդ 767 մլն 500 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ 931 մլն դրամով ավելացել է պետական բյուջեից հատկացվող դոտացիան:

Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանի խոսքով`այդ գումարի մի մասը կուղղեն բնակկոմունալ բաժնի աշխատողների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացմանը: Բարձրացումը չի վերաբերի Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերին: Ըստ Լենա Ջիլավյանի, հանրապետությունում ամենացածրը Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր մասնագետների աշխատավարձն է՝ 91.000 դրամ և այս բարձրացումից հետո, նրանց աշխատավարձը նոր կհավասարվի համայնքապատկան ՀՈԱԿ-ների տնօրենների աշխատավարձերին:

Գյումրիի 2024 թվականի բյուջեից 67 մլն դրամ հատկացվել է աշխատողների 13-րդ աշխատավարձի և պարգևավճարների վճարմանը:

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը առաջարկեց մինչև 2024-ի բյուջեի հաստատման ավագանու նիստը, այսինքն, առաջիկա 2 օրում հրապարակել 2022 և 2023 թվականներին պարգևավճար ստացած քաղաքապետարանի աշխատողների ցուցակը, որպեսզի հանրությունը տեսնի, թե որ աշխատողին, ինչ աշխատանքի համար, ինչպես է խրախուսել քաղաքապետարանը, ու որպեսզի ՔՊ-ականներն էլ չասեն, թե մեզ հասանելի չեն քաղաքապետարանի ֆինանսական փաստաթղթերը։

Վարդգես Սամսոնյանը հավանություն չտվեց, բայց միեւնույն ժամանակ չմերժեց ավագանու անդամի առաջարկը։

Քաղաքապետարանում այսպես են մեկնաբանում պարգևավճարներ տրամադրելու տրամաբանությունը. առավոտից իրիկուն աշխատում են, մի անգամ որպես 13-րդ աշխատավարձ չստանա՞ն։



Ամենից շատ դիտված

17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը
18:17 Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան
18:47 Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է երկրից
19:01 Հայ ընտանիք պետք է բռնությունից զերծ լինի. Աննա Հակոբյանի տեսաուղերձը

Ձեզ գուցե հետաքրքրի