Ներքին 2 տարի առաջ - 17:30 25-12-2023

Քարկոծում են՝ հիմնվելով սեփական պատկերացումների վրա, ոչ թե իրական երևույթների. Հայկ Կիրակոսյան 

«Մանկավարժը՝ ում այսօր հալածում են իր արտաքինի համար, հերոս է։ Մարդիկ քարկոծում են, հիմնվելով սեփական պատկերացումների վրա, այլ ոչ թե իրականության կամ իրական երևույթների։ Այս պարագայում նրանք հիմնվում են մարդու արտաքինի, հասակի, դիմագծերի, ձայնի վրա, առանց գոնե մի փոքր ծանոթ լինելու տվյալ անձ գործունեությանը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը, անդրադառնաալով «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից։

Նշենք, որ երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխումից հետո օգտատերերի կողմից Սևադա Խոջաբաղյանը քննադատության էր արժանացել, ոմանք սկսել էին նրան ծաղրել, ոմանք էլ քննադատել կոչումը, որին նա արժանացել էր։

«Մրցանակաբաշխությունն ամեն տարի կայանում է, և եթե հարցում իրականացնենք, թե վերջին տարիներին ո՞ւմ են մտաբերում մրցանակի արժանացած, կամ ովքեր են ճանաչվել հերոս, մարդիկ ոչ մեկի ունունը չեն կարողանա ասել։

Իսկ անուն ասելը կարևոր է այնքանով, որ մարդիկ ծանոթ լինեն այդ մրցանակի արժանացած մարդու և նրա աշխատանքի հետ»,- ասաց հեքիաթասացը։

Նա նշեց, որ «Մեր ժամանակների հերոս» մրցանակաբաշխոությունը շատ քչեր են նայում, տարբերում; Սակայն, եթե քաղաքացիներին հարցնենք, թե ով է այս կամ նախորդ տարիներին հաղթել Եվրատեսիլը, բոլորը կհիշեն։

«Ժողովրդի խոսքով ասած՝ Եվրատեսիլը «կրած» ունի «Մեր ժամանակների հերոս» մրցանակաբաշխությանը։ Եվ վատն այն է, որ մրցանակաբաշխությունը ոչ պատշաճ է լուսաբանվում։ Օրինակ մի տեղ ասֆալտ է արվում, կամ ծառատունկ է արվում, ապա գովազդներ են միացվում, ֆեյքերի բանակ է աշխատում։ Իսկ այս տարվա մրցանակաշխությունը իմացան այն մարդու շնորհիվ, ում մասին չարախոսում են ու հալածում անհիմն, անպատճառ»,- եզրափակեց Հայկ Կիրակոսյանը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան