Մշակույթ 2 տարի առաջ - 16:45 22-12-2023

Մեծ պրեմիերա «Ուրիշ» թատրոնում՝ «Փարիզի Աստվածամոր Տաճարը»

Դեկտեմբերի 20-ին` Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ թատերարվեստի ոլորտում «Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիքլի առաջնախաղը։ Հայկական ստեղծարար բեմադրա-երաժշտական միտքն անդրադարձ կատարեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը»` ֆրանսերենով գրված առաջին պատմավեպին` վերածելով այն մյուզիքլի։



Բեմադրող ռեժիսորը` Արտյոմ Ավետիսյանն է, որը վեպը վերածել է ներկայացման հիմքում ընկած պիեսի, իսկ երաժշտության և գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է։



Ներկայացման առաջնախաղին ներկա գտնվեցին ՀՀ ԿԳՄՍ փոխախարար Դանիել Դանիելյանը, ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը, թատերարվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ ներկայացման դերասանների՝ քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի ուսանողների հետ կիսվելով իրենց մասնագիտական փորձով ու գիտելիքով։



«Փարիզի Աստվածամոր Տաճարը» մյուզիլքն իր պատավավոր տեղը զբաղեցրեց թատրոնի խաղացանկում։ Թատրոնի տնօրինությունն ընդգծում է, որ մյուզիքլի մուտքն ազատ է և կոչ է անում կրթական ոլորտի ներկայացուցիչներին` մանկավարժներին, խմբային այցեր կազմակերպել ներկայացումը դիտելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում