Միտք 2 տարի առաջ - 14:33 22-12-2023

Այս անհեթեթ դատավճիռը բողոքարկվելու է վերադաս դատական ատյանում. Ավետիք Չալաբյան

Երեկ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց արդեն մեկ ու կես տարվի շարունակվող քրեական գործով դատավճիռը, որով Հայաստանում իր նախադեպը չունեցող աբսուրդային արգելք է դրվել իմ հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով առաջիկա 2 տարիների ընթացքում ինձ ձեռնպահ մնալ հանրային հավաքների կազմակերպումից և մասնակցությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Այս անհեթեթ դատավճռի քաղաքական դրդապատճառները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իմաստ չունի դրանց մասին հատուկ խոսել։ Չկարողանալով ապացուցել իմ մեղքը այս շինծու և ծայրից ծայր փնթի սարքած գործով, դատարանը, գործող իշխանությունների անմիջական հրահանգով, որպես վերջին վատություն, փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը։

Ավելորդ է ասել, որ դա չի հաջողվելու, ինչպես մինչև հիմա չի հաջողվել, և մեր պայքարը հանուն միասնական, ազատ և արդար հայկական հայրենիքի շարունակվելու է նոր թափով, ի հեճուկս այս հակազգային և պարտվողական վարչակարգի, ու նրա տարաբնույթ կամակատարների։

Բնականաբար, այս անհեթեթ դատավաճիռը բողոքարկվելու է վերադաս դատական ատյանում, սակայն մենք դրանով չենք սահմանափակվելու, և ամեն հնարավորը կանենք, որպեսզի արդարությունը վերականգնվի ոչ միայն իմ, այլև այս վարչակարգի ապօրինություններից տառապող բոլոր մեր քաղաքացիների համար։

Երկուշաբթի մեր պաշտպանական թիմը հրավիրում է մամլո ասուլիս՝ մանրամասն մեկնաբանելու այս գործի ընթացքը, և ներկայացնելու մեր հետագա գործողությունները, մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարում էին մեր պայքարին, և շարունակում են մեզ նեցուկ լինել՝ այն շարունակելու համար»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի