Մամուլ 2 տարի առաջ - 07:08 22-12-2023

Ինչո՞ւ Շահրամանյանը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Նախ՝ արձանագրենք, որ որեւէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով: Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որեւէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաեւ ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի: Այս դեպքում, թերեւս, տարօրինակ է՝ ինչու Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը:

Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, արդեն իսկ կա այդ՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր, բայց, չգիտես՝ ինչու, Արցախի կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Կարեւոր է նաեւ, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչեւ տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում