Ներքին 2 տարի առաջ - 13:30 21-12-2023

Լուծարված ինստիտուտը չի կարող կրկին հրամանագիր հրապարկել․ դա կլինի ընդամենը թուղթ, որն իրավական հիմք չի ունենա․ ՔՊ պատգամավոր

«Արցախի լուծարման հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր կա»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի բժիշկ, հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։

Oragir.News-ն այսօր կապ է հաստատել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, պարզելու՝ ի՞նչ կփոխվի բանակցային գործընթացում, եթե Արցախի լուծարման հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր հրապարակվի։

«Լուծարված ինստիտուտը չի կարող կրկին հրամանագիր հրապարկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հովիկ Աղազարյանը։

«Եթե եղել է Արցախի իշխանությունների լուծարման հրամանագիր, ապա ո՞վ է այդ հրամանագիրը չեղյալ հայտարարելու։ Եթե չկա հրամանագիրը չեղյալ հայտարարող ինստիտուտը, ապա ո՞վ կարող է հրամանագիրը չեղյալ հայտարարել»,- ասաց Աղազարյանը, համոզմունք հայտնելով, որ դա կլինի ընդամենը թուղթ, որը չի կարող իրավական հիմք ունենալ։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ինքն այցելել է Արցախի ներկայացուցչություն, որպեսզի Սամվել Շահրամանյանին հորդորի՝ մինչև տարեվերջ անվավեր ճանաչել Արցախի լուծարման ՆՀ-657-Ն հրամանագիրը։ Սակայն Շահրամանյանը հարկ չի համարել իրեն ընդունել, ստիպված այլ մարդկանց միջոցով փոխանցել է պահանջը։

«Իմ տեղեկություններով արդեն նման հրամանագիր կա, ուղղակի չի հրապարակվել, իսկ նման հրամանագրերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Այս օրերին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չեղարկման հրամանագիրը հրապարակվի։ Ինչ վերաբերում է Շահրամանյանին, ապա ասեմ, որ երբ նա ԱԱԾ-ի տնօրեն էր, այդ «դյուքանը» զբաղված էր Բակոյի և մյուսների դեմ արտահայտվողներին հետևելով, կեղտ ման գալով, իսկ այդ ժամանակ Արցախում վխտում էին թուրք գործակալները։ Վերջը բոլորս գիտենք ինչ եղավ։ Բացի այդ, նրա օրոք կործանվեց Արցախը, ապիկար կառավարման արդյունքում ունեցանք նաև հարուրավոր զոհեր բենզինի պայթունից, որի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը՝ Շահրամանյանն է… Եվ այդքանից հետո հարկ ենք համարում գնալ հանդիպել հետը՝ չի ընդունում, տեն կացիք… Դատարանի առաջ պետք է կանգնեն ոչ միայն նախկին թալանչիները (արկադյա, բակո, արայիկ), այլ նաև 22 հոգու նախագահ՝ Շահրամանյանը, որի ձեռքով վերջնականապես հանձնվեց Արցախը…»,- գրել է Տիգրան Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան