Ներքին 2 տարի առաջ - 20:28 20-12-2023

Վերապատրաստման դասընթաց՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում

Դեկտեմբերի 20-ին ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կազմակերպվել և անցկացվել է ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների ՕՀՀ կրտսեր հրահանգիչները և համակարգչային օպերատորները։
Վերապատրաստումն անց էին կացնում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության բաժնի պատասխանատու ոլորտների սպաները։

Դասընթացի նպատակն էր ահազանգման առաջնային օղակում ծառայող, ահազանգեր սպասարկող անձնակազմի մասնագիտական ունակությունների բարելավումը, նոր կարողությունների ձևավորումը, գիտելիքների ձեռքբերումը և կատարելագործումը։

Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունել է ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել ահազանգեր սպասարկող մասնագետների պատրաստավածությունը և աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի վերջիններս առավել պատրաստված լինեն և արագ կողմնորոշվեն քաղաքացիներին սպասարկելիս։

Տնօրենի տեղակալը շեշտել է հատկապես հոգեբանական բաղադրիչի և սթրեսակայունության կարևորությունը, որն առաջնային նախապայման է օգնություն ակնկալող քաղաքացուն սպասարկելու հարցում, քանի որ շատ հաճախ հենց ահազանգ սպասարկող անձից է կախված անհրաժեշտ օգնության ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու մարդկանց կյանքի փրկությունը։

Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ահազանգերի սպասարկման միջազգային փորձը, ահազանգման կենտրոնի փաստաթղթային փաթեթների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ահազանգողներին հեռախոսի միջոցով առաջին օգնություն տրամադրելու հրահանգները և մեթոդիկան։

Ծավալվել է ակտիվ քննարկում, բարձրացվել են հարցեր, որոնց տրվել են մասնագիտական պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Դասընթացի հաջորդ փուլում անձնակազմը հոգեբանական աջակցության մասնագետների օգնությամբ ծանոթացել է ինքնակարգավորման հմտությունների կիրառման տեխնիկաներին, միաժամանակ մասնակիցների հետ իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից