Ներքին 2 տարի առաջ - 18:33 20-12-2023

Ամփոփվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի արդյունքները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին։

Ողջույնի խոսքում Կարեն Կարապետյանը բարձր է գնատահատել Եվրոպական միության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերն ուղղված արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ հիմնված լավ կառավարման և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է ծրագրի շրջանակներում իրականացված արդարադատության ոլորտի բարեփոխումներին, մատնանշել մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման ու խթանման, անչափահասների արդարադատության ոլորտներում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած զգալի աջակցությանը։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի մշակման ներառական գործընթացը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի գործունեության ընթացքն ու գրանցած առաջընթացը, ինչպես նաև մանրամասնել անչափահասների արդարադատության ոլորտում «Բառնահուս» մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ու ծրագրի իրականացման թիմին՝ նախարարությանը տրամադրած շոշափելի աջակցության համար և ընդգծել վերջինիս շարունակականության ապահովման կարևորությունը։

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Ձեզ գուցե հետաքրքրի