Ներքին 2 տարի առաջ - 20:30 19-12-2023

Ձևական պատճառ են գտել անցանկալի լրագրողին ԱԺ-ից հեռացնելու համար․ Լևոն Բարսեղյան

Ազգային ժողովը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին զրկել է հավատարմագրումից՝ պատճառաբանելով, թե լրագրողը գտնվել է ԱԺ «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»։

Լրագրող Քնար Մանուկյանն Oragir.News-ի հետ զրույցում հերքել էր այս վարկածը, ավելին, լրատվամիջոցը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ ոչ պատգամավորները, ոչ էլ ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները նրան չեն արգելում նշված հատվածում իր մասնագիտական գործունեությունն իրականացնել։

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն Oragir.News-ի հետ զրույցում կատարվածը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Ինչքան հասկանում եմ՝ ձևական պատճառ են գտել անցանկալի լրագրողին հեռացնելու համար։ Ձեր նկարագրածից հասկանում եմ, որ հավատարմագրման կարգի խախտում չի արվել, գուցե լրագրողը արտոնված տարածքից դուրս է եկել, բայց դա ձևական պատճառ է, որ նրան հավատարմագրումից զրկեն։ Եթե նկատել էին, որ լրագրողը դուրս է եկել այդ տարածքից, պատգամավորը կարող էր տեղում ասել՝ այնպիսի տեղում եմ գտնվում, որ ինձ հետ զրուցելու իրավունք չունեք, մի խախտեք հավատարմագրման կարգը, բանավոր կարող էր զգուշացնել։ Այս դեպքը նման է նրան, որ անցանկալի հարցերից խուսափելու համար ԱԺ իշխող խմբակցությունը որոշել է պատժել լրագրողին»։
Հարցին՝ նորմա՞լ է, երբ պաշտոնյան երկրի թիվ մեկ ամբիոնից նման մեղադրանք է հնչեցնում կոնկրետ լրատվամիջոցների հասցեին, Լևոն Բարսեղյանը պատասխանեց․

«Բարեխղճության կանխավարկածով պետք է ենթադրեմ, որ պատգամավորը հիմքեր ունի դա անելու, իսկ անբարեխղճության կանխավարկածով կարող եմ էմոցիոնալ պոռթկում գնահատել, ինչն անընդունելի է»։

Ճշտող հարցին՝ պե՞տք է պատասխանատվության ենթարկվի տվյալ պաշտոնյան, Լևոն Բարսեղյանը պատասխանեց՝ անպայման։

«Առաջինը դա հանրային պատասխանատվությունն է՝ քննադատությունը, որը լրագրողն է անում, հանրային գործիչները։

Երկրորդ՝ լրատվամիջոցը կարող է ուղիղ բանակցել, ակնկալել հրապարակային ներողություն։

Երրորդ՝ իրավական պատասխանատվություն, որևէ մեկն իրավունք ունի դիմել դատարան՝ իր գործարար համբավը, հեղինակությունը պաշտպանելու համար»։

Միջադեպի վերաբերյալ Oragir.News-ը ցանկացավ լսել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի տեսակետը,սակայն մեզ հայտնեցին, որ նա երկրում չէ։

Կապ հաստատեցինք նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, վերջինս,սակայն նշեց, որ խնդրին ծանոթ չէ, հղումն ուղարկենք,ծանոթանա և ավելի ուշ պատասխանի։ Մի քանի ժամ անց կրկին կապ հաստատեցինք իրավապաշտպանի հետ, սակայն նա դեռ չէր ծանոթացել նյութին։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան