ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ 2024 թվականին ծրագրված են կազմակերպության յոթ համատեղ զորավարժություններ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում և 16-րդ լիագումար նիստում:
Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը բարդ պայմաններում հաստատակամորեն և հետևողականորեն պահպանել է միավորման մասնակից երկրների անվտանգության ամրապնդման ուղեգիծը: