Ներքին 2 տարի առաջ - 13:19 19-12-2023

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյան կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Մ.-ի և նրա մատնանշած անձի օգտին ապօրինի անգործության համար ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ղ.-ն կնոջը պատկանող՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող հողատարածքում շինարարական աշխատանքներ սկսելու համար համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով 2023 թվականի հունվարին դիմել է Աբովյանի համայնքապետարան, սակայն, չսպասելով համապատասխան որոշման կայացմանը, «Ս.Ա. Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ի հետ ձեռք է բերել նշված տարածքում հողային աշխատանքներ սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Այդ ընթացքում Աբովյանի համայնքապետարանի աշխատակից Կ. Գ.-ն իր լիազորություններից բխող վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ հայտնաբերել է կատարվող ապօրինի շինարարությունը և պահանջել դադարեցնել այն: Ա. Մ.-ն էլ, իր ծանոթներից մեկի միջնորդությամբ հանդիպել է համայնքապետարանի հիշյալ պաշտոնյային և վերջինիս խնդրել, որ մինչև շինարարության համար թույլտվություն ստանալը շարունակի տարածքում կատարվող աշխատանքները: Կ. Գ.-ն համաձայնել է և ապօրինի անգործության համար, այն է՝ հայտնաբերած խախտումը չարձանագրելու համար Ա. Մ.-ից ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի