42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 տարի առաջ - 15:10 18-12-2023

Քաղաքացին միշտ լինելու է կթու կով․ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում «անարխիա» է

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Երևանի Ամիրյան-Զաքյան-Քոչինյան փողոցների հատման կետում հետադարձն արգելող ճանապարհային նշանն այնպիսի հատվածում է տեղադրված, որ վարորդների կողմից նկատելի չէ, ինչի պատճառով վերջիններս տուգանվում են։

Երկու ամիս առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, նշված հատվածում տուգանված վարորդներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է խախտումը և հաջողության հասել։

Պարզվել է, որ ճանապարհային երթևեկության նշանը ոչ համապատասխան վայրում է տեղադրված։

«Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան-Քոչինյան փողոցների խաչմերուկում՝ իրավախախտումն արձանագրված վայրում 3․19՝ «Հետադարձն արգելվում է» ճանապարհային նշանը իրավախախտմանօրվա դրությամբ տեղադրվածէ եղել ՀՀ կառավարության 26․10․2006 թվականի N1699-Ն որոշման պահանջներին ոչ համապատասխան»,- հոկտեմբերի 3-ին Ոստիկանությունից պատասխանել են քաղաքացուն։



Թեև Ոստիկանությունը նման պատասխան է տվել վարորդին, այդուհանդերձ ճանապարհային նշանը մնացել է նույն տեղում, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ոչ միտումնավոր շարունակում են խախտում անել և տուգանք վճարել։

«Տվյալ ճանապարհային նշանը այդպես էլ չհամապատասխանեցվեց երթևեկության օրենքներին, ու առ այսօր ամեն րոպե ու ժամ գումար է շորթում հարկատուների գրպանից՝ չինովնիկների համար ապահովելով պարգևավճարներ ու ճոխ կենսակերպ, հանիրավի տուգանված վարորդներից խլելով գումար, նյարդեր, իսկ բողոքարկելու դեպքում նաև թանկարժեք ժամանակ։ Ի՞նչ կասեք խաչմերուկի ծառերի տակ թաքնված հետադարձն արգելող նշանը հեռացնելու կամ օրենքի տառին համապատասխան պատշաճ ձևով տեղադրելու մասին, թե՞ քաղաքացին միշտ լինելու է բանող եզ ու կթու կով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Կառավարության 26․10․2006 թվականի N1699-Ն որոշման մեջ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին տեղակայվող նշանները և դրանց ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն սույն կանոնների և ԳՕՍՏ Ռ 52290-2004 «Ճանապարհային երթևեկության տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» ստանդարտի պահանջներին:

Որոշման մեջ առանձին կետով նաև նշված է՝ «Նշանների չափերը պետք է ապահովվեն, որպեսզի դրանք հեռվից տեսանելի լինեն և մոտենալիս հեշտ տարբերակվեն»։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված