Ներքին 2 տարի առաջ - 20:28 16-12-2023

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում. ԱԳՆ ամփոփում

Հերթական՝ գուցե 2023թ. վերջին այցերով և միջոցառումներով հագեցած շաբաթը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում․ ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է․

«Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։ Կայացավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրեց ԱլԳ ձևաչափի վերաբերյալ ՀՀ պատկերացումները։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 14-ին նախարար Միրզոյանը շնորհավորեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ Եվրոպական խորհրդի կողմից կայացված որոշումների համար։ Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Նախարար Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում գործընկերների, այդ թվում՝ Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հետ։

Ինչպես դեկտեմբերի 13-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշեց ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, խորհրդանշական էր, որ «մենք նույն ինքնաթիռով ժամանեցինք Երևան»՝ անցկացնելու Էստոնիայի ԱԳ նախարարի աշխատանքային այցը Հայաստան. երկար դադարից հետո արտաքին քաղաքական ղեկավարի մակարդակով կարևոր այց։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչել են դիրքորոշումներ Հայաստան-Էստոնիա, ՀՀ-ԵՄ գործընկերության, տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարությանն աջակցության, ինչպես նաև Էստոնիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը նախագահեց Հայաստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Վերջինս ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում էին դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 14-ին ստորագրվեց Բոտսվանայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարություն. վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ երկիրը Սաուդյան Արաբիայից հետո, որի հետ ՀՀ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում