Ներքին 2 տարի առաջ - 12:15 16-12-2023

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել հայ-բահրեյնյան հարաբերությունների խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների»:

Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայուն զարգացում։ Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-բահրեյնյան բարեկամական հարաբերություններին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը