Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:39 16-12-2023

Ծեծկռտուք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց միջև․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում։ Դեկտեմբերի 12-ին` ժամը 14։15-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասի զբոսահրապարակում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել մի քանի կալանավորվածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեկատարողական ծառայության աշխատակիցները, ժամանելով քրեակատարողական հիմնարկ, պարզել են, որ կռվի մասնակիցներն են Արթուր Հարությունյանը, Հովհաննես Պապոյանը, Արմեն Միրանյանը, Սուրեն Սարգսյանը և Ավետիք Ավետիսյանը։ Նրանք անգամ չեն զգաստացել, երբ բանտի ծառայության աշխատակիցները միջամտել են, փորձել հանդարտեցնել նրանց, սակայն կռվի մասնակիցները ոչ միայն չեն ենթարկվել բանտի ծառայողների օրինական պահանջին, այլև դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, զազրախոսել են և խաթարել բանտի ծառայության բնականոն աշխատանքը։

Մարամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան