Ներքին 2 տարի առաջ - 19:38 15-12-2023

15,300 դոլարի հափշտակություն՝ պարտադիր զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք տալու պատրվակով

Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցած քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչը տեղեկություն ունենալով այն մասին, որ Քարակերտ գյուղի բնակիչ Լ․Կ․-ն որոշակի գումարի դիմաց զինակոչիներին ապօրինի ազատում է պարտադիր ժամկետային ծառայությունից, հանդիպել է նրան ու իր որդուն հերթական զորակոչից ազատելու դիմաց գումար առաջարկել։

Չմերժելով առաջարկը՝ Լ․Կ․-ն 18-ամյա տղային իբրև թե զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության հիմքով զորակոչից ազատելու գործընթացը կազմակերպելու և իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց գումար տալու պատրվակով, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տղայի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Մասնավորապես, 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Լուկաշին գյուղի բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է 6,332.500 ՀՀ դրամին համարժեք 13.300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը, ստացել է նրա որդուց:

Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա զինակոչիկին մեղարդանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառ տալու փորձին օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ) նրա հորը կաշառ տալու օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Քարակերտի 63-ամյա բնակչին՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։

Վերջինս կալանավորվել է, ապա նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է 5․000․000 ՀՀ դրամ գրավով։ Կալանք է դրվել նաև վերջինս գույքի վրա։

Իսկ զինակոչիկի ու նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և նշված մեղադրյալների մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի