Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:47 15-12-2023

ԲՏԱ նախարարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել Էնդրյու Թըրներին նշանակման և ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման կապակցությամբ, հույս հայտնել, որ սա նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, պատասխանատու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության, օդատիեզերական ոլորտների կարգավորման, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ռազմարդյունաբերության համար:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ռազմավարական ուղղություններից է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը, և նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը միտված են ապահովելու ոլորտի աճն ու զարգացումը՝ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Դեսպան Էնդրյու Թըրները հույս է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը հնարավորություն կտա խորացնելու հարաբերությունները երկու երկրների ընկերությունների միջև՝ հատկապես տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում՝ դրական հիմք ստեղծելով, որպեսզի Կանադայում գործունեություն ծավալող բիզնես համայնքը դիտարկի Հայաստանը որպես գործընկեր: Դեսպանը նաև հետաքրքրվել է ոլորտում առկա մարտահրավերներով և հնարավորություններով, որոնք կարող են նկատի ունենալ կանադական ընկերությունները՝ նախքան հայկական շուկա մուտք գործելը:

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, որը ռեսուրսներ և հնարավորություններ է ընձեռում ոլորտի կազմակերպություններին, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների և «ՔՈԱՖ» սմաթր կենտրոնների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology – WCIT), որն անցկացվելու է 2024թ. Հայաստանում, նաև այլ կարևոր միջոցառումներին և ցուցահանդեսներին, որոնք ամեն տարի համախմբում են ոլորտային ներկայացուցիչներին Հայաստանից և արտերկրից: Քննարկվել են կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությունները նմանօրինակ միջոցառումներին:

Հանդիպման ավարտին կողմերը գործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան