Ներքին 2 տարի առաջ - 12:01 15-12-2023

Ավանեսյանը մասնակցել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյակի միջոցառմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է եղել Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Անցնելով շուրջ կեսդարյա զարգացման ճանապարհ՝ հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը նշանակալի դեր է ունեցել մեր երկրում այս ծառայության ներդրման, զարգացման և ոլորտի գիտական առաջընթացի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա ընդգծել է երկրի համար ստեղծված ճգնաժամային փուլերում կենտրոնի մասնագետների նվիրվածությունը, ակնաբույժների կողմից իրականացված բարդ միջամտությունները` մեր վիրավոր տղաների տեսողությունը վերականգնելու գործում, կարևորել կենտրոնի` բժշկությանը և գիտությանը համահունչ շարժվելու, առաջատար պետություններին չզիջող պայմաններ ստեղծելու մոտեցումը:

Կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը նախարարին է ներկայացրել գիտակրթական գործունեության, բուժհաստատությունում մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները` շեշտելով, որ բուժառուների 50%-ը բուժօգնություն է ստանում պետական պատվերի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում