Ներքին 2 տարի առաջ - 23:23 13-12-2023

Նախատեսում եմ օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով․ պատգամավոր

ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
նախատեսում եմ օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով։ Հաշվի առնելով, որ Խորհրդարանում հանդիսանում եմ եզդի համայնքի ներկայացուցիչ, ստանում եմ ահազանգեր հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության դեպքերի վերաբերյալ։ Հարկ եմ համարում արձանագրել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում՝ վաղամուսնության բազմաթիվ դեպքեր կան նաև հայերի շրջանում։

ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է։ Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Հաշվի առնելով, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից է նաև երեխայի իրավունքները և ազգային փոքրամասնությունները, կարևորելով յուրաքանչյուրի կրթության, առողջության պահպանության իրավունքը, հիմք ընդունելով նաև ամուսնանալու ազատությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում կազմակերպում եմ քննարկում իրավասու օղակների, եզդի համայնքի ներկայացուցիչների, ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ