Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:08 13-12-2023

Էջմիածնում ինքնազգացողությունը վատացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկ Սպարտակ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վաչագան Բաղդասարյանը Էջմիածին քաղաքի «Դոբրոցեն» սուպերմարկետի մոտ նկատել են ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են այդ քաղաքացուն, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփում առկա դեղորայքը, ապա ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Սերյոժա Ս․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան