Ներքին 2 տարի առաջ - 15:19 13-12-2023

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները ձերբակալել են Գորիսի ոստիկանապետին ու Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: