Ներքին 2 տարի առաջ - 10:38 13-12-2023

ՌԴ 19-ամյա քաղաքացին փախել է քննչական բաժնի պատուհանից ու վնասվածքներ ստացել. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննչական գործողություններին մասնակցելուց հետո քննիչին խնդրել է իրեն ուղեկցել զուգարան: Քննիչը տարել է նրան, բայց տեսնելով, որ արդեն երկար ժամանակ ՌԴ քաղաքացին դուրս չի գալիս, իսկ դրսում՝ աղմուկ է, բացում է զուգարանի դուռն ու տեսնում, որ Յուլիա Մ.-ն պատուհանից փորձել է փախչել, ու վնասվածքներ է ստացել:

Քննիչներն ու ոստիկանները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, հետո շտապօգնությունը նրան հոսպիտալացրել է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը