Ներքին 2 տարի առաջ - 17:55 10-12-2023

Զեյթունում փրկարարները, մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսուսի փողոցի թիվ 21 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:


Հրշեջ փրկարարները մարել են թիվ 23 բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 75-ամյա Սարգիս Մաճկալյանն էր:

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն բնակարանը գազաֆիկացված չէ, բնակիչը գազ չի օգտագործել, իսկ տանը տիրում էր հակասանիտարական վիճակ, տան ներսը լցված էին փայտի և ծառի չոր ճյուղերով:

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի