Վրաերթ-վթար՝ Արթիկ ՔԿՀ-ի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Վրաերթ-վթար՝ Արթիկ ՔԿՀ-ի մոտ. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:00 09-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արթիկ քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, որոնք դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է նաև, որ տեղի է ունեցել վրաերթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: