Ներքին 2 տարի առաջ - 21:11 08-12-2023

Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված․ Անահիտ Մանասյանը քննարկման է մասնակցել

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «Իրավապաշտպանները Հայաստանում. Մարտահրավերներն ու ազատ գործելու հնարավորությունները նեղացող քաղաքացիական հասարակության պայմաններում» թեմայով քննարկման։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք է գերակայեն ցանկացած այլ երևույթի նկատմամբ։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այդ կարևորագույն արժեքների պաշտպանությունն իրականացնող դերակատարները՝ իրավապաշտպանները, պետք է պաշտպանված լինեն։

«Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված։ Ցավոք, այսօր հաճախ ենք հանդիպում տարբեր բացասական երևույթների՝ ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է։ Չափազանց լուրջ խնդիր եմ համարում նաև մեր միջավայրում առկա ծայրահեղ բևեռացումը, որը շատ դեպքերում անդրադառնում է իրավապաշտպանների գործունեության կամ դրա թիրախավորման վրա և որն անհրաժեշտ է հասցեավորել ու հաղթահարել»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառման շրջանակներում քննարկվել են խոսքի և մամուլի ազատությանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խնդիրներին առնչվող հարցեր։

Քննարկումը կազմակերպել է «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ իրավապաշտպանների միջազգային օրվան ընդառաջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը