Ներքին 2 տարի առաջ - 20:10 08-12-2023

Նիկոլը մեր տղերքի թևերի վրա եկավ իշխանության, հետո համարեց, որ այդ երեխաներն ավելորդ են․ անհայտ բացակայողի հայր  

«Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի: Բարով եք վերադառնում, մեր թանկ բալեք, ձեր տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի, որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33 էի փնտրում, մի հրաշք Էլ մեր համար արա տեր Աստված»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ բացակայող ժամկետային զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը։

Պապը 9 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը: Նա ծառայել է Ջրականում, այնուհետև տեղափոխվել Դրմբոն՝ որպես հատուկ ջոկատային։

«Որդիս ու նրա զինակից ընկերները հրամանատարի սխալի արդյունքում են բարձրացել Մատաղիս-Թալիշ հատվածում գտնվող 165 դիրքը։ Ասել է՝ բարձրացեք, մերոնք ձեզ կդիմավորեն: Փաստորեն, տղաներին իրենց հրամանատար Լեռնիկ Վարդանյանի հետ դիմավորել է թուրքական հատուկ գունդը՝ շուրջ 30 տանկերի ուղեկցությամբ։ Նրանց հետ ևս 1 աղջիկ կար՝ Իրինա անունով։ Ցավոք, ոչ մեկի մասին առ այսօր լուր չկա՝ ոչ կենդանի մնացածների մեջ են, ոչ՝ զոհվածների»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գարիկ Այվազյանը։



Նա եղել է այն դիրքում, որտեղ ծանր վիրավորում է ստացել իր որդին։ Ասում է՝ խրամատը, որտեղ որդին է եղել, նույնիսկ մինչև ծնկները չէր ծածկում։ «Փաստորեն տղաներն ընկնում են շրջափակման մեջ, մինչև կեսգիշեր բոյ են տալիս, հրամանատարներից մեկն ասում է՝ չկրակեք, որպեսզի տեղներդ չիմանան, բայց տղաս ու իր զինակից ընկերը՝ Գրիգորը, որ միասին ПК-ի վրա են լինում, տեսնում են, որ օղակը գնալով սեղմվում է, պիտի գերի ընկնեն, բարձրանում են ու տանկերի ուղղությամբ կրակահերթ բացում։ Տեղում հրամանատարը և Գրիգորը զոհվում են, իսկ որդիս ծանր վիրավորում է ստանում, ում զինակից ընկերները թողնում են այդպես վիրավոր վիճակով»,- պատմեց անհայտ բացակայող զինծառայողի հայրը։

Գարիկն անձամբ է մասնակցել որդու որոնողական աշխատանքներին, գեներալների ու գնդապետների է մեղադրում՝ ծանր վիրավոր որդուն մարտի դաշտում թողնելու համար։ «90-ականներին, եթե վիրավորին թողնում էին մարտադաշտում, գնդակահարում էին բառի ամենաուղիղ իմաստով։ Իսկ հրամանատարներից մեկը, ով գիրք է գրել, ասում է, որ տղայիս ձայնն է լսել։ Ուզում եմ հավատալ հրաշքի, որ որդիս միգուցե ծանր վիրավոր վիճակով գերեվարված լինի՝ չնայած հրամկազմը պնդում է, որ որդիս ապրելու շանսեր չուներ, ինչ իմանամ, գուցե իրենց կաշին են ուզում փրկել․․․ Փաստն այն է, որ մինչ այսօր ոչ մի լուր չունենք։ Նույնիսկ այդ տեղանքից մասունքեր եմ բերել, սակայն ոչ մի ԴՆԹ չի հաստատվել»,- ասում է Գարիկը, ում խոսքով՝ չնայած ինքը անվասայլակի վրա է, բայց ՀՀ-ում չկա դիահերձարան, որտեղ չի եղել, բայց որդուն այդպես էլ չի գտել։

Ասում է, Նիկոլն այդ տղերքի թևերի վրա եկավ իշխանության, հետո էլ համարեց, որ այդ երեխաներն ավելորդ են։ «Տղաս մասնակցում էր 2018 թվականի ցույցերին, ինչքան եմ նախատել, որ մի գնա, դրանք կրկին «մարտի 1» են սարքելու, կռիվ է լինելու, բայց հավատում էր, ինչպես բոլորն էին հավատում։ Խափնվեցինք, ինչ արած․․․»,- ասում է Գարիկ Այվազյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»