Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:30 08-12-2023

Արցախցի փոքրիկ Միլենան ունի բոլորիս աջակցության կարիքը

«Ես արցախցի եմ՝ ծնունդով Ստեփանակերտից։ Անկեղծության համար պիտի ասեմ, որ սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված չեմ բռնագաղթել, այլ՝ մի փոքր ավելի շուտ՝ թոռնիկիս առողջական խնդիրների հետ կապված՝ բուժման կուրս անցնելու նպատակով։ Արդեն մի քանի տարի է վարձով ապրում եմ Երևանում, ունեմ բոլորիդ օգնության կարիքը»,- Oragir.News -ի հետ զրույցում ասում է Արինա Մկրտումյանը։

Արինայի խնամքին է թոռը՝ Դավիթը, ով աուտիզմի համախտանիշ ունի և միայն տատիկի հետ է իրեն լավ զգում։

«Մորը ևս շատ է սիրում, բայց, գիտեք, որ նման համախտանիշով երեխաների հետ շատ դժվար է, ամեն ինչ չեն ուտում, աղմուկի հանդեպ շատ զգայուն են, իրենք են ընտրում իրենց աշխարհն ու շրջապատող մարդկանց»,- ասում է տիկին Արինան, ում ընտանիքում Դավիթը միակ խնդիրներով բալիկը չէ։ Մյուս թոռանը՝ Միլանային, օրեր առաջ հրաշքով են բժիշկները կրկին կյանք վերադրաձրել։

«Երբ հարազատներս բռնագաղթեցին, բոլորով տեղավորվեցինք իմ վարձակալած բնակարան։ Չգիտեմ, թե ինչպես փոքրիկ Միլանաս հիվանդացավ թոքերի ախտահարումով։ Արդեն 2 ամիս շարունակ ստանում է բուժում։ Շնորհիվ բժիշկների, այսօր փոքրիկս շնչում է ինքնուրույն, սակայն դեռևս երկար բուժման կուրս ունի անցնելու, որի հնարավորությունը, ցավոք, մենք չունենք։ Խնդրում եմ բարի մարդկանց՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել հնարավորության սահմաններում»,- ասում է Արինա Մկրտումյանը:



Ընտանիքի Բանկային տվյալներն են` ACBA Bank քարտի համարը 4355053924518626, հեռախոսահամար՝ 093237177։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք