Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:50 08-12-2023

ԿԳՄՍՆ «թռե՞լ է»

Այսօր՝ «Գոյ» թատրոնի 35-րդ տարեդարձի օրը, հրավիրված էր բաց քննարկում, որի թեման պետք է լիներ ՀՀ Կառավարության 2023թ․ մայիսի 11-ի 701-Ն որոշումից՝ «Գոյ» փորձարարական թատրոնը Սունդուկյանի ակադեմիական թատրոնին միացնելուց բխող վտանգները:

Քննարկմանը հրավիրված էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Քիչ առաջ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը քննարկմանը չի ներկայացել: